Ապրանքների գույքագրումներ

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում > Փաստաթղթեր >

Ապրանքների գույքագրումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների գույքագրում փաստաթղթի միջոցով կատարվում է Գնորդներին վաճառված/ի պահ հանձնված ապրանքների մնացորդների գույքագրումը:

Ապրանքների գույքագրում փաստաթուղթը հնարավոր է ստեղծել ինչպես շարժական մասում, այնպես էլ գրասենյակում։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների գույքագրում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ամսաթիվ

Ապրանքների գույքագրում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալն, ում անունով ձևակերպվում է Ապրանքների գույքագրում փաստաթուղթը։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

ProductsInventoriesGeneral

 

Փաստաթղթի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Ընտրվում է Վաճառքի գոտիներ տեղեկատուում լրացված արժեքներից։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական վաճառքի գոտին։

Գնորդ

Գնորդը, որի համար ձևակերպվում է Ապրանքների գույքագրում փաստաթուղթը։ Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից:

 

Փաստաթղթի Ապրանքներ էջն ունի հետևյալ տեսքը.

 

ProductsInventoriesProduct

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է գույքագրվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, առկա է, թե ոչ, քանակը, գինը, մրցակից ապրանքի գինը և լրացուցիչ տեղեկություն: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16 և պատճենելու doc_copy_16 կոճակներ:

 

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջն ունի հետևյալ տեսքը.

 

ProductsInventoriesAddl

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի խումբ

Փաստաթղթերը հնարավոր է դասակարգել ըստ խմբերի։ Կարող է ընդունել արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից։

Ստեղծման եղանակ

Ապրանքների գույքագրում փաստաթղթի ստեղծման եղանակը։ Հնարավոր է ընտրել ստեղծման՝ Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակներից որևէ մեկը։ Ապրանքների գույքագրում փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը։

Կոնտակտ

Գնորդի Կոնտակտը․ ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդին կցված Կոնտակները։

Պլանոգրամի տեսակ

Ապրանքների ներկայացվածության գնահատման Պլանոգրամի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Պլանոգրամի տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները։

 

Ապրանքների գույքագրումներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դիտել կցված նկարները․ դիտել փաստաթղթերին կցված նկար(ներ)ը։

Կցված ֆայլերը դարձնել հղումներ․ փաստաթղթերին կցված նկար(ներ)ը պահպանել նշված թղթապանակում։ Ընդ որում՝ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ճանապարհ դաշտի լռութամբ արժեքը հնարավոր է սահմանել ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Կցված ֆայլերը հղում դարձնելու ցանցային թղթապանակ պարամետրով։

 

note Նշում

Ապրանքների գույքագրումներ փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsInventory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):