Համակարգում ապրանքների վերաբերյալ առկա են հետևյալ տեսակի հաշվետվությունները.
Յուրաքանչյուր հաշվետվություն ստեղծելուց առաջ բերվում է համապատասխան դիալոգ պատուհանը, որտեղ նշվում են այն պարամետրերը, ըստ որոնց պետք է ստեղծել տվյալ հաշվետվությունը:
Ապրանքների մնացորդներ հաշվետվության վերնագիրը պարունակում է ընթացիկ ամսաթիվը և այդ օրվա վերջի դրությամբ էլ ստեղծվում է հաշվետվությունը:
Ապրանքների շրջանառություն, Ապրանքների գործողություններ հաշվետվությունների վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը, որով ստեղծված է հաշվետվությունը:
Ապրանքի քարտ հաշվետվության վերնագիրը պարունակում է այն գործընկերոջ կոդը, որի համար ստեղծվում է: