Ապրանքի քարտ (Ctrl+L)

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Հաշվետվություններ > Ապրանքներ >

Ապրանքի քարտ (Ctrl+L)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված ապրանքի սկզբնական մնացորդը, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդը։ Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատարված գործողությունները։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։

Ապրանք

Լրացվում է ապրանքի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Ցույց տալ մնացորդը օրվա վերջում

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է ապրանքի մնացորդը յուրաքանչյուր օրվա վերջում։

 
Հաշվետվության յուրաքանչյուր տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է բացել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը, կանչել այդ փաստաթղթի տպվող ձևը, հեռացնել կամ պատճենել փասատթուղթը: