Գործընկերոջ քարտ (Ctrl+B)

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Հաշվետվություններ > Գործընկերներ >

Գործընկերոջ քարտ (Ctrl+B)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է որևԷ գործընկերոջ գործողությունների վերաբերյալ քարտի ձևով տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում գործընկերոջ հետ կատարված գործողությունները։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Ցույց տալ մնացորդը օրվա վերջում

Յուրաքանչյուր օրվա գործողություններից հետո բերվում է գործընկերոջ պարտքն այդ օրվա վերջում։