Եկամուտ/Ծախս

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Հաշվետվություններ >

Եկամուտ/Ծախս

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության եկամուտների և ծախսերի վերաբերյալ քարտի ձևով տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում գործողությունները։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը:

Ցույց տալ մնացորդը օրվա վերջում

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է մնացորդը յուրաքանչյուր օրվա վերջում։

Խմբավորել ըստ գործընկերոջ

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ գործընկերների:

Հաշվետվության յուրաքանչյուր տողի կոնտեքստային ցանկից կարելի է բացել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը, կանչել այդ փաստաթղթի տպվող ձևը, հեռացնել կամ պատճենել փասատթուղթը: