Ապրանքների մնացորդներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Հաշվետվություններ > Ապրանքներ >

Ապրանքների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է նշված ամսաթվով կազմակերպությունում առկա ապրանքների մնացորդները ստանալու համար։

Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում է ապրանքների առկայությունը տվյալ օրվա դրությամբ։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։

Ապրանք

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։

Ենթագումարներ

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքը. 1 - Խումբ:

 
Հաշվետվության ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել տվյալ Ապրանքի քարտը։