Ապրանքների շրջանառություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ/Գնումներ > Հաշվետվություններ > Ապրանքներ >

Ապրանքների շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է որևէ ապրանքի կամ ապրանքների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն ապրանքների շրջանառությունը նշված ժամանակահատվածում:

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։

Ապրանք

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։

Ենթագումարներ

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքը. 1 - Խումբ:

Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում երևում են ապրանքների սկզբնական մնացորդները, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդները։
Հաշվետվության ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել տվյալ Ապրանքի քարտը։