Հաշվետվությունը նախատեսված է ապրանքների հետ կատարված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատարված գործողությունները։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի հետ կատարված գործողությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների հետ կատարված գործողությունները։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։ |
Գործողության տեսակ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողությունների տեսակներ։ Հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված տեսակի գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր գործողությունները։ |
Ապրանքների գործողություններ հաշվետվությունում արտացոլվում է հետևյալ տեղեկատվությունը ապրանքների հետ կատարված գործողությունների մասին` գործողության տեսակը, գործողության կատարման ամսաթիվը, այն փաստաթղթի համարը, որի միջոցով գրանցվել է գործողությունը և այլն։
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, խմբագրել այն կամ հեռացնել: