Հաշվետվությունը նախատեսված է գործընկերների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ |
Գործընկերների մնացորդներ հաշվետվությունում երևում է գործընկերոջ մնացորդը նշված օրվա վերջում:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերոջ քարտը: