Հաշվետվության մեջ արտացոլվում են գործընկերների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում պարտքի փոփոխությունը (աճը կամ նվազումը)։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ արտացոլվում են գործընկերների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում պարտքի փոփոխությունը (աճը կամ նվազումը)։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ |
Բացված ըստ գործողությունների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում է, թե գործընկերոջ պարտքի աճը կամ նվազումը ինչ գործողության արդյունքում է տեղի ունեցել։ |
Գործընկերների շրջանառություն հաշվետվությունում երևում են գործընկերոջ սկզբնական մնացորդը, շրջանառությունը և վերջնական մնացորդը։
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերոջ քարտը: