ՆԱ գնացուցակ հաշվետվությունը նախատեսված է որևէ ամսաթվի դրությամբ նյութական արժեքների գնացուցակը ստանալու համար։ Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ցույց տալ վաճառքի գինը |
Դաշտում կարելի է նշել մեկ կամ մի քանի գնի տեսակներ։ |
Արտարժույթ |
Լրացվում է արտարժույթի կոդը: Այն խմբագրման ենթակա է միայն, եթե Ցույց տալ վաճառքի գինը դաշտում լրացված է 3 - Մեծածախ գին արտարժութային արժեքը: |
Խումբ |
Լրացվում է նյութական արժեքի խումբը: ՆԱ գնացուցակ հաշվետվությունը կստեղծվի նշված խմբի նյութական արժեքների համար: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն բոլոր խմբերի նյութական արժեքների գները: |
Կոդ |
Լրացվում է նյութական արժեքի կոդը։ ՆԱ գնացուցակ հաշվետվությունը կստեղծվի նշված նյութական արժեքի համար: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում տեղեկատուի մեջ կընդգրկվեն բոլոր նյութական արժեքների գները: |
Ցույց տալ առկաները |
Դրոշակը միացված լինելու դեպքում գնացուցակը կձևավորվի մնացորդներ ունեցող նյութական արժեքների համար: |
Ցույց տալ աղյուսակային տեսքով |
Դրոշակը միացված լինելու դեպքում հաշվետվությունը բացվում է աղյուսակի տեսքով: |
Հաշվետվությունն ունի հետևալ սյուները.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Նյութական արժեքի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի անվանումը: |
Միավոր |
Նյութական արժեքի չափման միավորի կոդը: |
Խումբ |
Նյութական արժեքի խմբի կոդը: |
Խմբի անվանում |
Նյութական արժեքի խմբի անվանումը: |
Ամսաթիվ |
Նյութական արժեքի գնի սահմանման ամսաթիվը: |
Գին |
Նյութական արժեքի գինը: |
Նկար |
Նյութական արժեքի նկարը: |