Գրանցված բացակայություններ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Հաշվետվություններ >

Գրանցված բացակայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գրանցված բացակայություններ հաշվետվությունը հասանելի է միայն Հաշվապահ 9 տարբերակում:

 

Գրանցված բացակայություններ հաշվետվությունն ընդգրկում է մանրամասն տեղեկատվություն նշված ժամանակահատվածում աշխատակցի բացակայությունների վերաբերյալ: Այս հաշվետվությունում արտացոլվում են Արձակուրդայինի հաշվարկի, Նպաստի հաշվարկի և Բացակայությունների վերաբերյալ տեղեկատվություն ըստ ժամանակահատվածի: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Նշվում է համապատասխանաբար սկզբի և վերջի ամիսն ու տարին: Պարտադիր լրացվող է:

Բացակայության տեսակ

Լրացվում է բացակայության տեսակը, ըստ որի պետք է կառուցվի հաշվետվությունը:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի բացակայությունների մասին հաշվետվություն:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների բացակայությունների մասին հաշվետվություն: