Հաշվետվությունում արտապատկերվում է կազմակերպության աշխատակիցների միջին աշխատավարձերը: Հաշվետվությունը կանչելիս բացվում է դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատակիցների ցուցակի տեսակը |
Նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Վերջին դեպքում ակտիվանում է Ամսաթիվ դաշտը: |
Ամսաթիվ |
Միջին աշխատավարձերը հաշվարկվում են նշված ամսաթվին նախորդող 12 ամիսների հիման վրա: |
Պայմանագրի տեսակ |
Նշվում է պայմանագրի տեսակը: Ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների միջին աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություն: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստացվում է միայն այդ աշխատակցի միջին աշխատավարձի վերաբերյալ հաշվետվություն: |
Հաշվետվության տողի կոնտեքստային ցանկից կարելի է բացել աշխատակցի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ մասնակցած ամիսների տվյալները: Ոչ լրիվ ամիս արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը տվյալ ամսվա մեջ ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակուրդային կամ Հարգելի չվճարվող բացակայություն տող: Նպաստների և արձակուրդայինի հաշվարկների դեպքում միջին աշխատավարձում որպես ոչ լրիվ ամիս հաշվի են առնվում փաստաթղթում նշված ժամանակահատվածում ներառվող ամիսները:
Անհարգելի բացակայություն արժեքը լրացվում է, եթե աշխատակիցն ունի Անհարգելի չվճար. բացակայություն տող և չունի առաջին դեպքում թվարկված տողերից որևէ մեկը:
Տվյալներ չկա արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ոչ մի հաշվարկային տվյալ չունի: