Հաշվետվությունում արտապատկերվում է կազմակերպության աշխատակիցներին նշանակված հաստիքների ցուցակը: Հաշվետվությունը կանչելիս բացվում է դիալոգ պատուհան, որն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատակիցների ցուցակի տեսակը |
Նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Վերջին դեպքում ակտիվանում է Ամսաթիվ դաշտը: |
Ամսաթիվ |
Ցուցակում կներառվեն միայն նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցները: Ակտիվ է, եթե Աշխատակիցների ցուցակի տեսակը դաշտում նշված է 4-Բոլոր աշխատակիցները նշված ա/թ-ի դրությամբ: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի համար նշանակված հաստիքների ցուցակը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար նշանակված հաստիքների ցուցակը: |
Հ/Պ կոդ |
Լրացվում է հավելման կամ պահման կոդը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է միայն այդ հավելում/պահումին վերաբերվող տվյալներով: |
Դիալոգ պատուհանի դաշտերը դատարկ լինելու դեպքում ստեղծվում է բոլոր աշխատակիցների հաստիքացուցակը: Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը լրացված լինելու դեպքում աշխատակցին վերաբերող ամփոփ տվյալները կստեղծվեն նշված ստորաբաժանման կտրվածքով: