Հիմնական միջոցների տեսակների տեղեկատուն ենթակա է փոփոխման օգտագործողի կողմից:
ՀՄ տեսակներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնցից պարտադիր լրացվում են Կոդ և Անվանում դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Հանդիսանում է ՀՄ-ի տեսակի կոդը: |
Անվանում |
ՀՄ-ի տեսակի անվանումը: |
Սկզբնական արժեքի հաշիվ |
Լրացված տեսակի ՀՄ-ների սկզբնական արժեքի հաշիվը: |
Մաշվածության հաշիվ |
Լրացված տեսակի ՀՄ-ների մաշվածության հաշիվը: |
Օգտակար ծառայության ժամկետ (ամիս) |
Լրացված տեսակի ՀՄ-ների ծառայության ժամկետն ամիսներով: |
ՀՄ խումբ շահութահարկի օրենքով |
Լրացված տեսակի ՀՄ-ների խումբն է ըստ շահութահարկի օրենքի: |
Կուտակիչ |
Տվյալ խմբի անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ խմբի կոդը, որոշում է նաև նրա տեղը ծառում: |
Հաշվապահ 9 համակարգի Հանրային հատվածում ՀՄ տեսակներ տեղեկատուն բաղկացած է 2 բաժնից` Ընդհանուր և Հաշիվներ: Ընդհանուր մասում լրացվում են Օգտակար ծառայության ժամկետը, ՀՄ խումբը շահութահարկի օրենքով և Կուտակիչ տեսակը: Հաշիվներ բաժնում լրացվում են Սկզբնական արժեքի, Մաշվածության և Մատակարարի հաշիվները, ինչպես նաև պայմանով ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառմանը վերաբերող հաշիվները: Նշված հաշիվները ավտոմատ առաջարկվում են Հիմնական միջոցի տեսակը ընտրելիս: