Հիմնական Միջոցներ
Հիմնական միջոցներ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հերթական գույքային համարը |
Լրացվում է համակարգում վերջին գրանցված հիմնական միջոցի գույքային համարին հաջորդող գույքային համարը, որն ավտոմատ առաջարկվում է համակարգի կողմից նոր հիմնական միջոց ավելացնելիս: |
Հաշիվներ |
Լրացված են գործառնություններում օգտագործվող որոշակի տիպի հաշիվների նախնական արժեքներ: |
Փաստաթղթերում գործառնություններ գեներացնելիս ավտոմատ լրացվում են Հաշիվներ աղյուսակի հաշիվները համապատասխան ձևով:
Կրեդիտորական պարտքեր ստացված ՀՄ-ների գծով հաշիվն ավտոմատ լրացվում է ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի գործառնություններում:
ՀՄ-ների վրա կապիտալացվող ծախսումներ հաշիվն ավտոմատ լրացվում է Վերակառուցում փաստաթղթի գործառնություններում:
ՀՄ-ների վերագնահատումից արժեքի փոփոխություն հաշիվն ավտոմատ լրացվում է Վերագնահատում փաստաթղթի գործառնություններում:
ՀՄ-ների լուծարման արժեքի ծախսային հաշիվ հաշիվն ավտոմատ լրացվում է Մասնակի լուծարում և Դուրսգրման ակտ փաստաթղթերի գործառնություններում:
Հետաձգված հասույթի դեբետային հաշիվ(Հանրային հատված) հաշիվն ավտոմատ լրացվում է ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի գործառնություններում, եթե ՀՄ ձեռքբերման եղանակը նշված է 3.Բյուջեից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվներ կամ 5.Այլ կազմակերպություններից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվներ:
Հաշիվներ աղյուսակը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: