Հիմնական միջոցներ

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Տեղեկատուներ >

Հիմնական միջոցներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Կազմակերպության հիմնական միջոցների տեղեկատուն է: Հիմնական միջոցների հաշվառումն իրականացվում է գույքային համարների միջոցով: Տեղեկատուում արտացոլվում է տեղեկատվություն ձեռքբերված բոլոր ՀՄ-ների մուտքային տվյալների վերաբերյալ:

Թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

•Ավելացնել. կարելի է լրացնել նոր հիմնական միջոցի մուտքագրման փաստաթուղթ: Լրացվող փաստաթղթի պատուհանում Շահագործման ամսաթիվ դաշտը ոչ պարտադիր է. լրացնելու դեպքում կգրանցվի ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթուղթը, հակառակ դեպքում` ՀՄ-ի ձեռքբերում, և Շահագործման ամսաթիվ դաշտը կանհետանա:

•Խմբագրել. խմբագրել ՀՄ-ի մուտքագրման փաստաթուղթը` ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում:

•Հեռացնել. հեռացնել ՀՄ-ի մուտքագրման փաստաթուղթը` ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում:

•Պատճենել. ստեղծվում է նոր փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

•Խմբագրել գույքային համարը. հրամանը նախատեված է ՀՄ-ի գույքային համարը խմբագրելու համար:

•Խմբային խմբագրում. հրամանը նախատեսված է նշված տողերի համար որոշ դաշտեր խմբագրելու համար :

 

Տես ավելին`

Հիմնական միջոցների սկզբնական մնացորդների մուտքագրում ՀԾ-Հաշվապահ համակարգ