Հաշվետվությունը նախատեսված է մանրածախ պահեստներում ապրանքների քանակային, վաճառքի գների և գումարների վերաբերյալ շրջանառության տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում ապրանքի շրջանառությունը: |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Հաշվետվության մեջ ընդգրկվում են միայն նշված պահեստների ապրանքների շրջանառությունը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր մանրածախ պահեստների ապրանքների շրջանառությունը։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների շրջանառությունը։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքներ։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների շրջանառությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։ |
Ըստ տարբեր վաճառքի գների |
Դրոշակը նշված լինելու դեպքում տարբեր վաճառքի գներ ունեցող միևնույն ապրանքը երևում է տարբեր տողերով։ |
Բացված ըստ պահեստների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պահեստներում շարժ ունեցող ապրանքները երևում են առանձին տողերով։ |
Բացված ըստ գործողությունների |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների քանակները և գումարները գալիս են բացված ըստ գործողությունների։ |
Ենթագումար |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Պահեստ, 2 - Խումբ, 3 - Ապրանք: |
Ապրանքների շրջանառություն (Մանրածախ) հաշվետվությունում երևում են մանրածախ պահեստներում ապրանքների սկզբնական մնացորդները, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդները։