Որակի բարելավման ծրագիր

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Որակի բարելավման ծրագիր

Previous pageReturn to chapter overviewNext page

Հայկական Ծրագրերի համակարգերն օգտագործվում են հազարավոր հաճախորդների կողմից, այդ իսկ պատճառով հաճախորդների հետ կապ հաստատելը և նրանց արձագանքները հավաքագրելը բարդ գործընթաց է: Որակի բարելավման ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀԾ-Համակարգերի հղկման գործընթացում ներգրավել բոլոր հաճախորդներին` աշխատանքի անխափանությունն ապահովելու համար: Որակի բարելավման ծրագրին կարող եք մասնակցել կամավոր կերպով:

 

Որակի բարելավման ծրագիրը հնարավորություն է տալիս հավաքագրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ համակարգով է աշխատում հաճախորդը և ինչ խնդիրներ են առաջացել աշխատանքի ընթացքում: Առաջացած սխալների մասին հաղորդագրությունները և դրանց առաջացման պայմանները, համակարգչի պարամետրերի վերաբերյալ տվյալները օգտագործողի համակարգչից ավտոմատ հավաքագրվում են և ուղարկվում տվյալների հավաքագրման կենտրոն: Ստացված տվյալներն օգտագործվում են համակարգերի` հաճախ կիրառվող հնարավորությունների բարելավման և առաջացած խնդիրների կարգավորման համար:

 

Հայկական Ծրագրեր ընկերությունը երաշխավորում է հավաքագրված տվյալների գաղտնիությունը:

Հաճախորդների փորձով համակարգի որակի բարելավման ծրագրին միանալու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

 

1. Ծրագրի տեղադրման ընթացքում հարկավոր է միացված թողնել Participate in the customer experience improvement program դրոշակը

 

2. Դրույթների Ընդհանուր էջում միացված թողնել Մասնակցել հաճախորդների փորձի բարելավման ծրագրին դրոշակը:

 

Հաճախորդների փորձով համակարգի բարելավման ծրագրից հրաժարվելու համար կարող եք անջատել վերը նշված դրոշակները: