Համակարգում հնարավորություն է տրված նկարագրել միմյանց փոխարինող ապրանքներ և Վաճառք կտրոն փաստաթղթում արագ գտնել տվյալ ապրանքին փոխարինող ապրանքները:
Տեղեկատուն երևում է, երբ Դրույթների Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ օգտագործել փոխարինվող ապրանքներ դրոշակը:
Փոխարինվող ապրանքների խմբեր տեղեկատուում ներկայացվում են ընդհանուր հատկանիշներ ունեցող, միմյանց փոխարինող ապրանքների խմբավորումները: Օրինակ` փոխարինվող ապրանքների խումբ կարող է լինել գրենական պիտույքները, իսկ այդ խմբի մեջ կարող են մտնել գրիչն ու մատիտը:
Փոխարինվող ապրանքների խմբեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Փոխարինվող ապրանքների խմբի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Փոխարինվող ապրանքների խմբի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |