ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ >

ՀԴՄ կտրոնների ապրանքացանկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի Վաճառք (Կտրոն) փաստաթղթերի ապրանքացանկերը: 

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Աշխատակից

Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը:

Վիճակ

Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

 

note Նշում

Հաշվետվությունում երևում են նաև Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Չեղարկված տողերը, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Թույլ տալ խմբագրել (հեռացնել) ապրանքի տողը դրոշակը: