ԱպաԿոմպլեկտավորում

Ուղղորդիչ:  Պահեստ > Փաստաթղթեր >

ԱպաԿոմպլեկտավորում

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում թույլատրվում է կոմպլեկտ հանդիսացող ապրանքները բաժանել բաղադրամասերի։ Այդ գործողությունն իրականացվում է Ապակոմպլեկտավորում փաստաթղթի միջոցով։ Բաժանման գործողության արդյունքում պահեստ են մուտքագրվում որոշ քանակությամբ կոմպլեկտի բաղադրամասեր և ելքագրվում են տրված քանակությամբ կոմպլեկտներ։ Փաստաթղթի գրանցման ժամանակ կոմպլեկտը ելքագրվում է ինքնարժեքով։ Բաղադրամասերը մուտքագրվում են արժեքներով, որոնք հաշվարկվում են բաղադրամասերի գնային գործակիցների հարաբերությունների հիման վրա։ Այս գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է նախօրոք նկարագրել կոմպլեկտը` նշելով բաղադրամասերի Գնի մաս գործակիցները։ Կոմպլեկտը նկարագրվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի` ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից` Կոմպլեկտի բաղադրամասեր հրամանի միջոցով։

Դիտարկենք այս հաշվարկը պարզաբանող մի օրինակ։ Դիցուք կոմպլեկտը բաղկացած է երկու բաղադրամասից։ Բաղադրամասերից մեկի Գնի մաս գործակիցը հավասար է 10-ի, իսկ մյուսինը` 20։ Եթե ապակոմպլեկտավորման ժամանակ կոմպլեկտի ինքնարժեքը հավասար է 4500 դրամի, ապա բաղադրամասերը կմուտքագրվեն պահեստ` համապատասխանաբար 1500=4500x10/(10+20) և 3000=4500x20/(10+20) դրամ գներով (պահպանվում է հարաբերությունը գործակիցների միջև 1։2)։

Ապակոմպլեկտավորում փաստաթուղթը գրանցելիս կարելի է ավելացնել կամ պակասեցնել նախօրոք նկարագրված բաղադրամասերը։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ապակոմպլեկտավորում փաստաթղթի գույքագրում փաստաթղթի  ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Ապակոմպլեկտավորում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Պահեստ ելքի

Պահեստը, որտեղից ելքագրվում է կոմպլեկտը:

Պահեստ մուտքի

Պահեստը, որտեղ մուտքագրվում են կոմպլեկտի բաղադրամասերը։

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Warehouse_Documents_UnComplectation
 

Դաշտ

Նշանակություն

Կոմպլեկտ

Կոմպլեկտի կոդը:

Միավոր

Կոմպլեկտի չափման միավորը, որի համար մուտքագրվում է քանակը:

Քանակ

Ելքագրվող ապրանքի (կոմպլեկտի) քանակը:

Խմբաքանակ

Այս դաշտում լրացվում է ելքագրվող կոմպլեկտի խմբաքանակը: Կարող է լինել Ավտոընտրություն, եթե ընտրված չէ խմբաքանակ, կամ Ընտրված է խմբաքանակ, եթե կատարվել է խմբաքանակի ընտրություն:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

 
Կոմպլեկտի բաղադրամասեր ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը պատճենելու copy16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Լրացնել fill կոճակը սեղմելիս Կոմպլեկտի բաղադրամասեր ցուցակը լրացվում է, այն կարելի է փոփոխել` ավելացնելով, հեռացնելով կամ խմբագրելով տողերը:

Կոմպլեկտի բաղադրամասեր աղյուսակն ունի հետևյալ սյուները.
 

Սյուն

Նշանակություն

Կոդ

Ապրանքի կոդն է։

Անվանում

Ապրանքի անվանումն է։

Միավոր

Լրացվում է բաղադրամասի այն չափման միավորը, որով այդ ապրանքը մտնում է կոմպլեկտի մեջ։

Քանակ

Ապրանքի քանակը։ Այս թիվը հավասար է կոմպլեկտի մեջ տվյալ բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալին։

Գնի մաս

Լրացվում է կոմպլեկտի մեջ նկարագրված բաղադրամասի Գնի մաս գործակիցը։

Գումարի մաս

Այս դաշտը հավասար է Քանակ և Գնի մաս դաշտերի արտադրյալին։