Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված բոլոր Վաճառք (Կտրոն) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Պահեստ |
Մատյանում կընդգրկվեն նշված պահեստի հետ կապված փաստաթղթերը: |
Դրամարկղ |
Մատյանում կընդգրկվեն նշված դրամարկղի հետ կապված փաստաթղթերը: |
Աշխատակից |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված աշխատակցի հետ կապված փաստաթղթերը: |
Ցույց տալ կանխավճարի կտրոնները |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում կարտացոլվեն միայն այն Դրամարկղի մուտքի օրդերները, որոնց համար տպված է ՀԴՄ կտրոն: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն թղթապանակում։ Ընդունում է 0 - Գրանցված կամ սևագիր, 1 - Սևագիր, 2 - Գրանցված, 3 - Հեռացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։ |
Նշում |
---|
Եթե Օգտագործողը Ադմինիստրատորի իրավասություն չունի և նրա փաստաթղթերի դրույթներում նշված է Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը, ապա մատյանի դիալոգ պատուհանում կցուցադրվի նաև Հեղինակ անվանումով չխմբագրվող դաշտ և Օգտագործողը կտեսնի միայն կողմից ստեղծված վաճառքի փաստաթղթերը: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Սյուն |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: |
ՀԴՄ կտրոնի N |
Փաստաթղթի ՀԴՄ կտրոնի համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը։ Այս արժեքը բացակայում է որոշ փաստաթղթերի համար, որոնցում արժույթ չի օգտագործվում։ |
Գումար |
Փաստաթղթի Ընդհանուր գումար կամ Գումար դաշտերի արժեքը։ |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ: |
Պահեստ |
Այս դաշտում լրացվում է փաստաթղթի հետ կապված մուտքի կամ ելքի պահեստը։ Եթե տվյալ փաստաթուղթը առընչություն չունի պահեստի հետ, ապա այս դաշտի արժեքը դատարկ է։ |
Տեղեկություն |
Այս դաշտում լրացվում է տվյալ փաստաթղթի հետ կապված առավել կարևոր տեղեկություն։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Գործընկերոջ անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Աշխատակից |
Աշխատակցի կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Անվանում |
Աշխատակցի անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ աշխատակից կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Վերջին օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Հեղինակ |
Նշվում է այն Օգտագործողը, ով ստեղծել է փաստաթուղթը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Վերջին կտրոնի կրկնօրինակ. Այս մատյանի կոնտեքստային ցանկից կարելի է տպել վերջին կտրոնի կրկնօրինակը:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: