Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակում հնարավոր է դիտել տվյալ կազմակերպության կողմից e-Invoicing ծրագրում դուրս գրված Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթերը, ինչպես նաև արտացոլել նշված փաստաթղթերի Սերիա և համարները ծրագրի Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև, Ապրանքների տրամադրումներ առաքիչին, Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերի վրա։

 

Թղթապանակը բացելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing ծրագիր՝ լրացնելով կազմակերպության ՀՎՀՀ-ն, e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը։

 

e-invoicingLogIn

 

Թղթապանակի երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Թղթապանակում արտացոլվում են տվյալ ժամանակահատվածում դուրս գրված Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթերը։

Տեղափոխման ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացնելու դեպքում թղթապանակում կընդգրկվեն այն Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթերը, որոնց Տեղափոխման ամսաթիվ դաշտի արժեքը նշված միջակայքում է, հակառակ դեպքում՝ բոլորը։

Սերիա և համար

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում թղթապանակում արտացոլվում է միայն տվյալ Սերիա և համարով Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթուղթը։

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Դուրս գրման ամսաթիվ

Հարկային ծրագրում փաստաթղթի Դուրս գրման ամսաթիվը։

Մատակարարի ՀՎՀՀ

Մատակարար ընկերության ՀՎՀՀ-ն։

Տեղափոխման ամսաթիվ

Արտադրանքների, ապրանքների Տեղափոխման ամսաթիվը։

Սերիա և համար

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի Սերիան և համարը։

Լրացուցիչ տվյալներ

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի Լրացուցիչ տվյալներ(պամանններ)ը։

 

Մատակարար էջի տեսքը հետևյալն է.

 

AccDoInfoSupplier

 

Փաստաթղթի Մատակարար էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Մատակարարի անվանում

Մատակարար ընկերության Անվանումը։

Իրավ. հասցե

Մատակարար ընկերության Իրավաբանական հասցեն։

Գործունեության հասցե

Մատակարար ընկերության Գործունեության հասցեն։

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Մատակարար ընկերության Հաշվարկային հաշիվը։

Բանկ

Բանկի անվանումը։

Լրացուցիչ տվյալներ

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի մատակարարի Լրացուցիչ տվյալներ(պամանններ)ը։

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է.

 

AccDoInfoProducts

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է տեղափոխված ապրանք(ներ)ի անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, զեղչի տոկոսը, ընդհանուր գումարը և հաշվարկված հարկերը։

 

Փաստաթղթում առկա են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ընդհանուր գումար

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի ընդհանուր գումարը:

Այդ թվում ակցիզ

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի ակցիզային հարկի գումարը։

Այդ թվում բնապահպանական հարկ

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի բնապահպանական հարկի գումարը։

Այդ թվ․ ԱԱՀ

Արտադրանքների, ապրանքների տեղափոխման փաստաթղթի ԱԱՀ-ի գումարը:

 

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել փաստաթուղթը։

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում. Դուրս գրված հաշիվների սերիան և համարն արտացոլել Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև, Ապրանքների տրամադրումներ առաքիչին, Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերում։

 

Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

SubmittAccDocDialogBox

 

Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև. Դուրս գրված փաստաթղթերի սերիան և համարն արտացոլվում է Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև փաստաթղթերի վրա։

Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև. Դուրս գրված փաստաթղթերի սերիան և համարն արտացոլվում է Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթերի վրա։

Ապրանքների տրամադրումներ առաքիչին. Դուրս գրված փաստաթղթերի սերիան և համարն արտացոլվում է Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթերի վրա։

Ապրանքների վերադարձեր առաքիչից․ Դուրս գրված փաստաթղթերի սերիան և համարն արտացոլվում է Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթերի վրա։