Հարցումներ (մանրամասն)

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում > Հաշվետվություններ և մատյաններ >

Հարցումներ (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է իրականացված Հարցումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում իրականացված Հարցումները, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցումները

Հարց

Կարելի է նշել մեկ կամ մի քանի հարց։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Հարցեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ հարց(եր)ը պարունակող, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցումները։

Հարցի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի հարցի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Հարցի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբի հարց(եր)ը պարունակող, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցումները։

Հարցաթերթիկ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի հարցաթերթիկ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Հարցաթերթիկներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ հարցաթերթիկներով իրականացված, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցումները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների մոտ իրականացված Հարցումները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների խմբերի մոտ իրականացված Հարցումները։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների կողմից իրականացված Հարցումները։

 

Հաշվետվության կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը: