Հարցեր

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում > Տեղեկատուներ >

Հարցեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է հարցերի ցուցակը, որն անհրաժեշտ է տարբեր հարցաթերթիկներ կազմելու և հարցումներ անցկացնելու համար։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Հարցեր երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հարցի կոդը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգի Տեղեկատուներ բաժնի Հարցեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցերը։

Անվանում

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն նշված Անվանումով, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցերը:

Խումբ

Հարցի խումբը։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի արժեքներ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգի Տեղեկատուներ բաժնի Հարցի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցի խմբ(եր)ին պատկանող հարցերը։

Ցույց տալ նաև փակվածները

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն նաև փակված հարցերը:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պատմություն

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ ավելանում են Ստեղծող, Ստեղծման ամսաթիվ, Վերջին խմբագրող և Վերջին խմբագրման ամսաթիվ սյուները։

 

Նոր տեղեկատուի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Հարց պատուհանի միջոցով, որն ունի հետևյալ տեսքը․

 

Question

 

Հարց տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը․

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հարցի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Հարցի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Խումբ

Հարցի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգի Տեղեկատուներ բաժնի Հարցի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։

Պատասխանի տեսակ

Սահմանվում է Հարցի պատասխանի տեսակը։ Կարող է ընդունել հետևյալ արժեքները․

1. Թվային։ Հարցի Թվային տիպի պատասխան ընտրելու դեպքում հայտնվում է Կոտորակային մաս ստուգավանդակը, որը նշելու դեպքում Հարցի պատասխանը կարող է ունենալ կոտորակային մաս։

2. Ամսաթիվ։

3. Նշիչ։ Հարցի պատասխանը կարող է ընդունել Այո կամ Ոչ արժեքները։

4. Տեքստային։

5. Ընտրման ցուցակ։ Հարցի Ընտրման ցուցակ տիպի պատասխան ընտրելու դեպքում հայտնվում է Ընտրման ցուցակ պարտադիր դաշտը, որին կից ցուցակում առաջարկվում համակարգում ընդլայնված Ծառերը։ Ընտրման ցուցակի 999 կոդով պատասխանի դեպքում կարելի հարցին պատասխանել Այլ տեքստային մեկնաբանությամբ։

6. Բազմանշումային ընտրման ցուցակ։ Կարելի է հարցին տալ մեկ կամ մի քանի պատասխան։ Հարցի Բազմանշումային ընտրման ցուցակ տիպի պատասխան ընտրելու դեպքում հայտնվում է Ընտրման ցուցակ պարտադիր դաշտը, որին կից ցուցակում առաջարկվում համակարգում ընդլայնված Ծառերը։ Ընտրման ցուցակի 999 կոդով պատասխանի դեպքում կարելի հարցին պատասխանել Այլ տեքստային մեկնաբանությամբ։

Կարելի է կցել նկար

Ստուգավանդակը նշված լինելու դեպքում Հարցի պատասխանին կարելի է կցել նկար։

Պարտադիր է կցել նկար

Ստուգավանդակն ակտիվ է եթե Կարելի է կցել նկար ստուգավանդակը նշված է։ Պարտադիր է կցել նկար ստուգավանդակը նշելու դեպքում հարցի պատասխանին պարտադիր պետք է կցվի նկար։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում Հարցը կհամարվի փակված և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

Նկարագրություն

Կարելի է նշել հարցի նկարագրություն։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: