Հարցաթերթիկներ

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում > Տեղեկատուներ >

Հարցաթերթիկներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է համակարգում սահմանված հարցաթերթիկների ցուցակը, որոնք կիրառվում են հարցումներ անցկացնելու համար։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Հարցաթերթիկներ երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հարցաթերթիկի կոդը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգի Տեղեկատուներ բաժնի Հարցաթերթիկներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Հարցաթերթիկները։

Ցույց տալ նաև փակվածները

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում կարտացոլվեն նաև փակված հարցաթերթիկները:

 

Նոր տեղեկատուի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Հարցաթերթիկ պատուհանի միջոցով, որն ունի հետևյալ տեսքը․

 

Questionnaire

 

Հարցաթերթիկ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը․

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հարցաթերթիկի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Հարցաթերթիկի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Հարցաթերթիկ ցուցակում սահմանվում է հարցաթերթիկի հարցերը, դրանց դասավորվածությունը և պարտադիր լինելու հայտանիշը։ Ցուցակում կարող են Սահմանվել արժեքներ Հարցեր տեղեկատուում սահմաված արժեքներից։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: