Քաղվածք

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ ապրանքի >

Քաղվածք

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածում ապրանքների քանակային ընդհանուր շարժի վերաբերյալ քաղվածքը ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում նշված ապրանքի քաղվածքը:

Ապրանք

Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում նշված ապրանքի քաղվածքը:

Պահեստ

Կարելի է նշել մեկ պահեստ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ պահեստ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր պահեստների վերաբերյալ ապրանքների ընդհանրացված քաղվածքը։ Պահեստ դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ցույց տալ մնացորդն օրվա վերջում

Ստուգավանդակը նշելու դեպքում Քաղվածքում յուրաքանչյուր օրվա վերջում կնշի տվյալ օրվա դրությամբ Ապրանքի քանակային մնացորդը:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել ընթացիկ փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Բացել թղթապանակը. բացել տվյալ փաստաթղթի թղթապանակը։