Ապրանքների մնացորդներ ըստ առաքիչի

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առաքիչի >

Ապրանքների մնացորդներ ըստ առաքիչի

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Առաքիչների մեքենայում ապրանքների մնացորդների մասին տեղեկություն ստանալու համար: Առաքիչի մնացորդի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Ապրանքների տրամադրում առաքիչին, Վաճառք, Վերադարձ և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերը։ Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված օրվա դրությամբ, հակառակ դեպքում՝ ընթացիկ օրվա դրությամբ առաքիչների Ապրանքների մնացորդները:

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների Ապրանքների մնացորդները:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր Ապրանքների մնացորդները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող Ապրանքների մնացորդները:

Ցույց տալ նաև քանակներն ըստ լրացուցիչ չ/մ-ի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կավելանան Լրացուցիչ չափման միավոր, Քանակ լրացուցիչ չափման միավորով, Լրացուցիչ չափման միավորի ամբողջական մաս և Լրացուցիչ չափման միավորի մնացորդային մաս սյուները:

Ցույց տալ գներն ըստ գնացուցակի

Ստուգավանդակը նշելու դեպքում անհրաժեշտ է կից ընտրման ցուցակից ընտրել Գնացուցակի տեսակ, որի արդյունքում հաշվետվությունում կավելանան են Գին և Գումար սյուները, որոնք հաշվարկվում են ըստ նշված Գնացուցակի տեսակով սահմանված գների։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ստեղծել ապրանքների վերադարձ(եր) առաքիչից. ընթացիկ տողի հիման վրա ստեղծել Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթուղթը:

Ստեղծել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին. ընթացիկ տողի հիման վրա ստեղծել Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը:

Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների. ընթացիկ տողի հիման վրա ստեղծել Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթուղթը։