Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առաքիչի >

Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Առաքիչների` ապրանքների հետ կատարած գործողությունների (Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Փոխանակում, Փոխանակում (վերադարձ), Նվեր, Տեղաշարժ, Տրամադրում, Վերադարձ, Վաճառք, Վաճառքի վերադարձ) մասին տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում առաքիչների ապրանքների հետ կատարած գործողությունները, հակառակ դեպքում՝ բոլոր գործողությունները:

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաք(ի)չ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների ապրանքների հետ կատարած գործողությունները:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր Ապրանքների հետ Առաք(ի)չ(ներ)ի կատարած գործողությունները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների հետ Առաք(ի)չ(ներ)ի կատարած գործողությունները:

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Փոխանակում, Փոխանակում (վերադարձ), Նվեր, Կոմպլեկտավորման մուտք, Տեղաշարժ, Կոմպլեկտավորման ելք, Տրամադրում, Վերադարձ, Վաճառք, Վաճառքի վերադարձ տարբերակները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն ապրանքների հետ կատարած` վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ բերվող Ապրանքների գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են գործողությունները, որոնք կատարվել են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ցուց տալ հարկային տվյալները

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև Արտահանված է հարկային ծրագիր, Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ, Գնորդի ստորագրման ամսաթիվ սյուները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել ընթացիկ փաստաթուղթը: