Ապրանքների շրջանառություն ըստ առաքիչի

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ առաքիչի >

Ապրանքների շրջանառություն ըստ առաքիչի

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Առաքիչների ապրանքների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում մնացորդների փոփոխությունները: Առաքիչի մնացորդի աճին նպաստում են Տրամադրում, Վաճառքի վերադարձ, Ի պահից վերադարձ, Տեղաշարժ, իսկ նվազմանը` Վերադարձ, Վաճառք, Ի պահ հանձնում, Նվեր, Տեղաշարժ գործողությունները: Փոխանակում գործողության արդյունքում առաքիչի ապրանքների մնացորդը չի փոփոխվի:

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված ժամանակահատվածում առաքիչի ապրանքների շրջանառությունը:

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաք(ի)չ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների Ապրանքների շրջանառությունը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր Ապրանքների շրջանառությունը:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող Ապրանքների շրջանառությունը:

Ցույց տալ նաև քանակներն ըստ լրացուցիչ չ/մ-ի

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ կավելանան Լրացուցիչ չափման միավոր, Քանակ լրացուցիչ չափման միավորով, Լրացուցիչ չափման միավորի ամբողջական մաս և Լրացուցիչ չափման միավորի մնացորդային մաս սյուները:

Ցույց տալ գներն ըստ գնացուցակի

Ստուգավանդակը նշելու դեպքում անհրաժեշտ է կից ընտրման ցուցակից ընտրել Գնացուցակի տեսակ և նշել Ամսաթիվ, որի արդյունքում հաշվետվությունում կավելանան են Գին և Գումար սյուները, որոնք հաշվարկում են ըստ ֆիլտրման պատուհանում նշված Գնացուցակի տեսակի և Ամսաթվի։