Գների կամ զեղչերի սահմանաչափեր

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Գների կամ զեղչերի սահմանաչափեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է Գնորդների համար Գների կամ զեղչերի սահմանաչափեր սահմանելու նպատակով։ Գների կամ զեղչերի սահմանաչափերը հնարավոր է սահմանել բոլոր գնորդների, գնորդի խմբերի կամ առանձին գնորդների համար, ինչես նաև բոլոր ապրանքների, ապրանքի խմբերի կամ առանձին ապրանքների համար։  

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Գործում է մինչև

Ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթի փակման ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

PriceOrDiscountLimits

 

Գների կամ զեղչերի սահմանաչափեր ցուցակում լրացվում է գնորդի տեսակը (բոլոր գնորդներ, գնորդի խումբ կամ գնորդ), գնորդը/խումբը՝ կախված գնորդի տեսակ սյան արժեքից, գնորդի/խմբի անվանումը, ապրանքի տեսակը (բոլոր, ապրանքի խումբ կամ ապրանք), ապրանքը/խումբը, տեսակը (առավելագույն տոկոս, նվազագույն գին), սահմանաչափի տոկոսը/գինը։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

note Նշում

Գների կամ զեղչերի սահմանաչափեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի PricesOrDiscountsLimits.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):