Գնորդի կանխավճարի և վերադարձի աուդիտ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Աուդիտ >

Գնորդի կանխավճարի և վերադարձի աուդիտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Գնորդի կանխավճարի և վերադարձի աուդիտ հաշվետվությունում արտացոլվում են այն Գնորդի կանխավճարի կամ վերադարձի մնացորդները, որոնք հաշվառումներում սխալ են։ Հաշվետվությունն արտացոլելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում առաջացած վերադարձ(եր)ի/կանխավճար(ներ)ի բացասական մնացորդները։ Ըստ Ժամանակահատված դաշտում լրացված արժեքների օրերի միջակայքը չի կարող գերազանցել 31 օրը։

Բաժին

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ բաժնով առաջացած վերադարձ(եր)ի/կանխավճար(ներ)ի բացասական մնացորդները։

Գնորդ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում մատյանում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի վերադարձ(եր)ի/կանխավճար(ներ)ի բացասական մնացորդները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։