Վաճառքի վերադարձերի աուդիտ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Աուդիտ >

Վաճառքի վերադարձերի աուդիտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքի վերադարձերի աուդիտ հաշվետվությունում արացոլվում են այն Վաճառքի վերադարձ փաստաթղթերը, որոնք հաշվառումներում սխալ են։

 

Վաճառքի վերադարձերի աուդիտ հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Վերահաշվարկել. փաստաթղթում առկա տվյալները հաշվարկվում են ընթացիկ արժեքներին համապատասխան։

Տրոհել ըստ վաճառքների. փաստաթուղթը տրոհվում է ըստ վերադարձվող ապրանքների Վաճառքներում բաշխվածության։ Արդյունքում հեռացվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը և ստեղծվում են նոր, տրոհված Վաճառքի վերադարձ փաստաթղթեր։

Կատարել վճարում գնորդին. Վաճառք(ներ)ի վերադարձ(եր)ի հիման վրա ստեղծվում է Վճարում գնորդին փաստաթուղթը:

Ավելացնել առաքիչից ապրանքների վերադարձ(եր)ին. Վաճառք(ներ)ի վերադարձ(եր)ի հիման վրա ստեղծվում է Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթուղթը:

Արտահանել հարկային ծրագիր. Վաճառք(ներ)ի վերադարձ(եր)ն հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր: