Ապրանքի բացասական մնացորդի աուդիտ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Աուդիտ >

Ապրանքի բացասական մնացորդի աուդիտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքի բացասական մնացորդի աուդիտ հաշվետվությունում արացոլվում են Պահեստ(ներ)ում կամ Առաքիչ(ներ)ի մեքենայում Ապրանք(ներ)ի բացասական մնացորդներն ըստ օրերի։ Հաշվետվությունն արտացոլելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ժամանակահատվածում առաջացած ապրանք(ներ)ի բացասական մնացորդները։ Ըստ Ժամանակահատված դաշտում լրացված արժեքների օրերի միջակայքը չի կարող գերազանցել 31 օրը։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների բացասական մնացորդները:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների բացասական մնացորդները։

Տեսակ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Պահեստ և Առաքիչ արժեքները։ Պահեստ արժեքը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Պահեստ(ներ)ում, իսկ Առաքիչ արժեքը նշելու դեպքում՝ Առաքիչ(ներ)ի մեքենայում Ապրանք(ներ)ի բացասական մնացորդներն ըստ օրերի։

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում ձևավորված բացասական մնացորդները: Դաշտն ակտիվ է Տեսակ դաշտում Պահեստ արժեքն ընտրված լինելու դեպքում։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների մոտ ձևավորված բացասական մնացորդները: Դաշտն ակտիվ է Տեսակ պարամետրում Առաքիչ արժեքն ընտրված լինելու դեպքում։