Կոմպլեկտների բաղադրամասեր

Ուղղորդիչ:  Պահեստ > Տեղեկատուներ >

Կոմպլեկտների բաղադրամասեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Նյութական արժեքների կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուն արտացոլում է ստեղծված կոմպլեկտների բոլոր բաղադրամասերը:

Կոմպլեկտների բաղադրամասեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր են լրացման համար.

 

Դաշտ

Նշանակություն

Կոմպլեկտ

Նշվում է Կոմպլեկտի կոդը:

Տեսակ

Կոմպլեկտի բաղադրամասի տեսակի կոդն է: Կարող է նշվել 1 - Նյութական արժեք կամ 2 - Ծառայություն:

Բաղադրամաս

Կոմպլեկտի բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքի կամ ծառայության կոդն է:

Քանակ

Կոմպլեկտում օգտագործվող տվյալ բաղադրամասի քանակն է:

Կոմպլեկտի քանակ

Նշվում է կոմպլեկտի քանակը:

Գնի մաս

Բաղադրամաս հանդիսացող նյութական արժեքի մեկ միավորի գնային գործակիցը։ Այս գործակիցն օգտագործվում է ապակոմպլեկտավորում գործողության ժամանակ։ Դաշտը լրացվում է այն դեպքում, երբ Տեսակ դաշտում նշված է 1 - Նյութական արժեք:

 

 

note Նշում

Կոմպլեկտների բաղադրամասեր կարելի է ներմուծել MS Excel-ի MTComplectPartsImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ):