Ցուցակ
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում ցուցակը օգտագործվում է բազմասյուն տվյալների գրառումները ցուցադրելու համար: Համակարգի հետ աշխատելիս օգտագործողն անընդհատ առընչվելու է ցուցակների հետ, ուստի կարևոր է լավ հասկանալ այն օգտագործելու բոլոր միջոցները:
Բոլոր տեղեկատուներում, մատյաններում և հաշվետվությունների մեծ մասում գրառումները ցուցադրվում են ցուցակով:
Որպես օրինակ դիտարկենք փաստաթղթերի մատյանը, որի յուրաքանչյուր տողը փաստաթուղթ է.
Ցուցակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի քանակը ցուցադրվում են գլխավոր պատուհանի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողը տարբերվում է ֆոնի գույնով և ձախ կողմից պատկերվում է սլաք:
Օգտագործողը ցուցակի հետ կարող է կատարել հետևյալ գործողությունները.
•սահմանել սյան դասավորությունները,
•կամայական սյունով կատարել Խմբավորում,
•ֆիլտրել անհրաժեշտ տվյալները,
•ընտրել տողերը և թարմացնել ցուցակի տվյալները,
•ցույց տալ հանրագումարները,
•դիտել ցուցակի տպելու ձևը և կարգավորել տպելու դրույթները,
•արտահանել Excel XLS կամ XLSX ֆորմատով,