Տպում
Տպելու ձևը (նախատեսքը)
Ցուցակի տպելու ձևը դիտելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Դիտել տպելու ձևը կոճակը կամ SHIFT+F5 ստեղների համադրությունը:
Տպելու ձևի պատուհանի հետ աշխատանքը նկարագրված է Տպելու ձևը (նախատեսքը) բաժնում:
Տպել դիալոգ պատուհանի միջոցով
Ցուցակը տպելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպել կոճակը կամ CTRL+P ստեղների համադրությունը:
Կբացվի Print դիալոգ պատուհանը:
Կարգավորեք տպման համար անհրաժեշտ դրույթները և սեղմեք Print կոճակը:
Տպելու դրույթների կարգավորում
Համակարգում յուրաքանչյուր ցուցակի համար հնարավոր է սահմանել տպման իր պարամետրերը: Սկզբից առաջարկվում են համակարգի դրույթներում (Դրույթներ -> Տպելու դրույթներ) մուտքագրված արժեքները:
Ցուցակի տպման ձևը կարագվորելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ կոճակը:
Կբացվի Տպելու դրույթներ դիալոգ պատուհանը:
Այստեղ կարելի է կարգավորել հետևյալ դրույթները.
•փոխել էջի ուղղվածությունը (Երկայնքով կամ Լայնքով),
•փոխել լուսանցքները,
•ընտրել պարամետրերի և ֆիլտրման պայմանների տպման տարբերակները,
•տպել համակարգչի ընթացիկ ամսաթիվը,
•տպել էջերի համարները,
•տեղավորել ցուցակը մեկ էջի լայնքով:
Կարգավորեք տպման համար անհրաժեշտ դրույթները և սեղմեք Կատարել կոճակը: