Հանրագումար
Սյան հանրագումարի տողում աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկում երևում են հանրագումարի տեսակները.
•Գումար
•Մինիմում
•Մաքսիմում
•Քանակ
•Միջին
•Նշված տողերի գումար:
Հանրագումար ցուցադրելու կամ հանրագումարի տեսակը փոխելու համար Հանրագումարի տողի կոնտեքստային ցանկից հարկավոր է ընտրել անհրաժեշտ հանրագումարի տեսակները:
Ենթագումարներ
Խմբավորված ցուցակների համար ենթագումարները կարելի է բերել.
•Ժապավենի Տվյալներ ներդիրի Խմբավորում բաժնից ընտրելով Ենթագումարներ կոճակը
•Խմբավորված սյան վերնագրի կոնտեքստային ցանկից.
Խմբերն ըստ ենթագումարների դասավորելու համար խմբավորված սյան վերնագրի կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Դասավորել ըստ ենթագումարների հրամանը.