Փոխել սյան չափը
Սյան չափը փոխելու համար կուրսորը պահել սյան վերնագրի աջ կողմում, սեղմել և քաշել:
Սյան ամբողջ պարունակությունն արտացոլելու համար անհրաժեշտ է փոխել դրա լայնությունը` կատարելով հետևյալ քայլերից որևէ մեկը.
•Կուրսորը պահել սյան վերնագրի աջ կողմում, որպեսզի այն ընդունի երկկողմանի սլաքի տեսք և կրկնակի կտտացնել
•Սյան վերնագրի կոնտեքստային ցանկից ընտրել Սյունն ընդլայնել ըստ պարունակության հրամանը
Բոլոր սյուների լայնությունն ըստ ամբողջ պարունակության ընդլայնելու համար որևէ սյան վերնագրի կոնտեքստային ցանկից ընտրել Բոլոր սյուներն ընդլայնել ըստ պարունակության հրամանը:
Վերնագիրը 2 տողով հրամանի միջոցով լայնանում է վերնագիրը` երկար անվանումները տեղավորելով 2 տողում:
Ավտոլայնք հրամանի միջոցով համակարգը, ավտոմատ կերպով փոփոխելով բոլոր սյուների լայնքերը, տեղավորում է դրանք մեկ էջում: