Խմբավորում

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Խմբավորում

Previous pageReturn to chapter overviewNext page

Ըստ որևէ սյան խմբավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

կոնտեքստային ցանկից ընտրել Խմբավորել այս սյունով հրամանը

 

UI.Grid.Group.GroupByThisColumn

 

կոնտեքստային ցանկից կամ ժապաենի Տվյալներ ներդիրից ընտրել Բերել խմբավորման վահանակը հրամանը: Սյան անվանումը տեղափոխել վահանակի մեջ

 

UI.Grid.Group1

 

Ապախմբավորում

Խմբավորված սյուներն ապախմբավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

սյան վերնագրի վահանակի կոնտեքստային ցանկից ընտրել Ապախմբավորել հրամանը

UI.Grid.Group.Ungroup

քաշել սյան վերնագիրը խմբի վահանակից և տեղադրել սյուների վերնագրի վահանակում

Ժապավենի Տվյալներ ներդիրի Խմբավորում բաժնից ընտրել Ապախմբավորել կոճակը.

UI.Grid.Group.RibbonUngroup

Բոլոր սյուների խմբավորումն հանելու համար կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Մաքրել խմբավորումը հրամանը:

 

UI.Grid.Group.ClearGroup

 

Փոխել խմբավորման դասավորությունը

Խմբավորման դասավորությունը փոխելու համար հարկավոր է սյան անվանումը տեղափոխել մի դիրքից մեկ այլ դիրքի:

 

Խմբավորված տողերի  բացելը և փակելը

Խմբավորված տողերը  բացելու կամ փակելու համար հարկավոր է.

կտտացնել Խմբի բացման կամ փակման նշանի վրա

 

UI.Grid.Group.Button

 

կրկնակի կտտացնել խմբավորված տողի վրա

նշել խմբավորված տողը և սեղմել Սլաք աջ (բացելու համար) կամ Սլաք ձախ (փակելու համար)

Բոլոր փակված տողերը բացելու համար Խմբավորման վահանակից պետք է կոնտեքստային ցանկից ընտրել Բացել կամ Փակել հրամանը:

 

UI.Grid.Group.FullExpand

 

Խմբավորել ըստ սյուների

Այս գործիքի միջոցով հնարավոր է խմբավորում կատարել մեկից ավելի սյուներով։ Բացվող պատուհանի ձախ մասում արտացոլվում են ցուցակում առկա սյուները: Անհրաժեշտ է խմբավորման ենթակա սյուները տեղափոխել աջ մաս:

Օրինակ՝ անհրաժեշտ է կառուցել Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը ոչ բացված ըստ պահեստների։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կանչել հաշվետվությունը և ժապավենի Տվյալներ ներդիրից ընտրել Խմբավորել ըստ սյուների հրամանը։

 

UI.Grid.Group.bycollums  

 

Ստեղծված հաշվետվությունում արտացոլվում են նյութական արժեքները խմբավորված ըստ Կոդ, Անվանում, Չափման միավոր սյուների, իսկ Մնացորդ, Գումար սյուներում ցույց է տրվում խմբավորված տողերի հանրագումարը։

Նկարագրված խմբավորումը կարելի է պահպանել և օգտագործել հաջորդ անգամ: Դրա համար անհրաժեշտ է Խմբավորման տեսակ կոճակով բացվող ցուցակից սեղմել Հիշել հրամանը և բացվող պատուհանում լրացնել խմբավորման անվանումը:

Արդեն հիշված խմբավորումը հետագայում կիրառելու համար Խմբավորման տեսակ կոճակով բացվող ցուցակից անհրաժեշտ է սեղմել Բեռնել և ընտրել անհրաժեշտ խմբավորման եղանակը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է Մաքրել կիրառված խմբավորումը, ինչպես նաև Խմբագրել խմբավորման անվանումը: