Դասավորություն
Ցուցակի տողերը դասավորելու համար պետք է կտտացնել համապատասխան սյան վերնագրի վրա: Կրկնակի կտտոցով փոխվում է դասավորության կարգը, որը նշվում է սյան վերնագրի աջ մասում: Սլաք վերև() և Սլաք ներքև() նշանները ցույց են տալիս դասավորության կարգը` աճման և նվազման:
Միաժամանակ մի քանի սյուն դասավորելու համար անհրաժեշտ է.
•սեղմած պահել SHIFT ստեղնը և կտտացնել համապատասխան սյուների վերնագրերի վրա,
•կատարել աջ կտտոց համապատասխան սյան վերնագրի վրա և ընտրել Դասավորել աճման կարգով/Դասավորել նվազման կարգով հրամանը:
Դասավորությունը մաքրելու համար անհրաժեշտ է.
•սեղմած պահել CTRL ստեղնը և կտտացնել դասավորված սյան վերնագրի վրա,
•կատարել աջ կտտոց դասավորված սյան վերնագրի վրա և ընտրել Մաքրել դասավորվածությունը հրամանը:
Ամբողջ դասավորությունը մաքրելու համար սեղմել Ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնի Մաքրել դասավորվածությունը կոճակը:
Համապատասխան սյունը Դասավորել աճման կարգով/Դասավորել նվազման կարգով կամ Մաքրել դասավորվածությունը կարելի է նաև սեղմել CTRL ստեղնը և սյան հերթական համարի թվային ստեղնը: