Ընտրել և թարմացնել տողերը
Ցուցակի տողերի ընտրություն
Ցուցակի տողերը նշելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`
•Միացրեք ձախ կողմում գտնվող դրոշակը,
•Սեղմեք Space կամ Insert ստեղնը: Տողը կնշվի և հաջորդ տողը կդառնա ընթացիկ:
Նշված տողերը գունափոխվում են:
Ցուցակի տողերի նշումը հանելու համար` հանեք նշված տողի ձախ կողմում գտնվող դրոշակը կամ սեղմեք Space կամ Insert ստեղնը:
Ցուցակի բոլոր տողերը նշելու համար պետք է սեղմել Պլյուս (+) ստեղնը, նշումը հանելու համար` Մինուս (-) ստեղնը: Տողերի հակառակ նշումը կատարվում է Աստղանիշ (*) ստեղնով:
Ցուցակի տողերի ըստ պայմանի նշում և ապանշում
Երբ անհրաժեշտ է աղյուսակում ըստ որոշակի պայմանի նշել տողեր, միևնույն ժամանակ արտացոլելով նաև ընտրված պայմաններին չհամապատասխանող մնացած տողերը, օգտագործվում է Նշել ըստ պայմանի հրամանը: Դրա համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Նշել խմբի Նշել ըստ պայմանի կոճակը կամ CTRL+ՊԼՅՈՒՍ ՆՇԱՆ ստեղների համադրությունը:
Նշել ըստ պայմանի կոճակը սեղմելիս բացվում է խմբագրման պատուհան:
Դաշտ |
Նշանակություն |
Պահպանել նախկին նշումները |
Նշելիս նախկինում նշվածներին կգումարվեն նոր պայմանին բավարարող տողերը: |
Անտեսել տառաչափը |
Նշելիս տեքստային սյուներում անտեսում է մեծատառ և փոքրատառ արժեքները: |
Մաքրել |
Հեռացնում է ընտրված պայմանները |
Սյուն |
Արտացոլվում են համապատասխան մատյանի, հաշվետվության կամ տեղեկատուի բոլոր սյուները |
Գործողություն |
Սյան մեջ բացվող ընտրման ցանկից լրացվում են խմբագրման պայմանները |
Արժեք |
Ընտրված խմբագրման պայմանին համապատասխան լրացվում է արժեք կամ արժեքների միջակայք |
Հակառակ գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է սեղմել նույն խմբի Հանել նշումը ըստ պայմանի կոճակը կամ CTRL+ՄԻՆՈՒՍ ՆՇԱՆ ստեղների համադրությունը:
Ցուցակի տողերի թարմացում
Աշխատանքի ընթացքում կարող է առաջանալ իրավիճակ, երբ ցուցակը պարունակում են հին տվյալներ: Դա տեղի է ունենում, երբ դուք աշխատում եք նույն ցուցակի հետ տարբեր պատուհաններից կամ տարբեր օգտագործողներ խմբարում են նույն ցուցակը:
Ցուցակի տողերը թարմացնելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Թարմացնել կոճակը կամ CTRL+R ստեղների համադրությունը:
Թարմացման ընթացքում ցուցադրվում է պատուհան, որը պարունակում կատարման ընթացքի պատկերը և Ընդհատել կոճակը: Ընդհատել կոճակը սեղմելիս ցուցակում կներառվեն արդյունքի ոչ բոլոր տողերը:
Նշում |
Թարմացումից չեն փոխվում ցուցակի տողերի սկզբնական դասավորությունը և ֆիլտրերը: |