Սարքավորումներ բաժինը հասանելի է միայն Հաշվապահ 9 տարբերակում:
Սարքավորումներ էջը նախատեսված է սկաների Com ռեժիմով աշխատանքը կարգավորելու համար: Էջի տեսքը հետևյալն է.

Սկաների պարամետրեր բաժնում կարելի է կարգավորել գծիկավոր կոդ (bar code) կարդացող սկաների աշխատանքը։ Եթե նշված է "Scaner on" դրոշակը, ապա ՀԾ-Հաշվապահ համակարգը հասկանում է, որ համակարգչին միացված է սկաներ։ "COM Port" դաշտում նշվում է հաջորդական պորտը, որին միացված է սկաները։ "Baud Rate", "Data Bits", "Parity", և "Stop Bits" դաշտերում նշվում են սկաների աշխատանքի այլ պարամետրեր։
Հաստատել կապը/Խզել կապը հրամանով կարգավորում են սկաների միացումը: