Համակարգում նախատեսված են մի շարք տեղեկատուներ, որոնք հիմնականում օգտագործվում են մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ և հեշտացնում են օգտագործողի աշխատանքը: Տեղեկատուներն արտացոլվում են տարբեր փաստաթղթերում և այլ տեղեկատուներում:
Տեղեկատուների ցանկերը կարելի է բացել.
•Ուղղորդչից ընտրելով համապատասխան ենթահամակարգը և տեղեկատուն,
•Գլխավոր էջից ընտրելով համապատասխան ենթահամակարգը և տեղեկատուն:
Համակարգի հիմնական տեղեկատուներն են.
Ստորև նկարագրված են հիմնական տեղեկատուների բաժինները.
Արագ հասանելիության վահանակ: Պատուհանի վերևի մասում երևում են հաճախ օգտագործվող գործողությունները`
•Հիշել (CTRL+S)
•Հիշել և փակել (CTRL+ENTER)
•Հիշել և նոր (CTRL+K)
Այս վահանակը կարելի է ցուցադրել Ժապավենի վերևում կամ ներքևում` Բերել արագ հասանելիության վահանակը ներքևում/վերևում հրամանի միջոցով:
Ժապավեն: Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում և ինչ գործողություն է կատարում:
Գլխավոր մաս: Այս հատվածում տեղադրված դաշտերը երևում են անկախ ընտրված էջից: Այս մասում է գտնվում Կոդ դաշտը: Նոր տեղեկատուին համակարգն ավտոմատ վերագրում է կոդ, որը մեկով ավելի է նախորդ գրանցված տեղեկատուի կոդից: Հիմնական տեղեկատուներում կա կոդը խմբագրելու հնարավորություն:
Էջեր: Տեղեկատուի պատուհանը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի էջերից: Տեղեկատվությունն ըստ բովանդակության լրացվում է առանձնացված էջերում: Տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան էջը:
Կարգավիճակի վահանակ։ Կարգավիճակի վահանակում ցուցադրվում են տեղեկատուի տողերի քանակը և ընթացիկ տողի համարը։ Այստեղ երևում է նաև տեղեկատուի կարգավիճակը։
Գործընկերների, Նյութական արժեքների, Ծառայությունների, Աշխատակիցների գրառումների փոփոխությունների պատմությունը կարելի է տեսնել կոնտեքստային ցանկի Պատմություն հրամանի միջոցով:
Մյուս տեղեկատուները օժանդակ տեղեկատուներ են, դրանք հիմնականում օգտագործվում են այլ տեղեկատուներ լրացնելիս: Դրանք ավելի պարզ են, չունեն Ժապավենային մաս և գրանցվում են Կատարել կոճակի միջոցով: