Տեղեկատուն գրանցելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
Ուղղորդչի կամ Գլխավոր էջի Տեղեկատուներ ցանկից ընտրել համապատասխան տեղեկատուն և կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.
•Կոնտեքստային ցանկից ընտրել Ավելացնել հրամանը:
•Ժապավենից ընտրել Ավելացնել կոճակը:
•Սեղմել CTRL+N ստեղների համադրությունը:
Տեղեկատուն կարելի է մուտքագրել նաև Պատճենելու միջոցով: Դրա համար անհրաժեշտ է.
•Կոնտեքստային ցանկից ընտրել Պատճենել հրամանը:
•Ժապավենից ընտրել Պատճենել կոճակը:
•Սեղմել CTRL+Y ստեղների համադրությունը:
Պատուհանի վերնագրում գրված (Նոր) բառը հուշում է, որ կատարվում է տեղեկատուի մուտքագրում: