Արագ հասանելիության ստեղները նախատեսված են ցանկերի տողերին արագ «հասնելու» համար: Օրինակ, Դիտել տպելու ձևը գործողության արագ հասանելիության ստեղնը F5-ն է: Դա նշանակում է, որ կոնտեքստային ցանկից կամ ժապավենից Դիտել տպելու ձևը հրամանն ընտրելու փոխարեն կարելի է սեղմել F5 ստեղնը: Արագ հասանելիության ստեղների միջոցով կարելի է նաև էկրանին բացել պատուհաններ:
Ստորև բերված են համակարգում գոյություն ունեցող արագ հասանելիության ստեղները և դրանց նշանակությունը.
Ստեղներ |
Նշանակություն |
F1 |
Կանչում է օգնություն: |
F2 |
Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում անցնում է Գծիկավոր կոդ դաշտին: Ցուցակներում անցում է կատարվում տողից բջջին և հակառակը: |
F4 |
Բացում է ընտրման ցուցակը: |
F5 |
Կառուցվում է ցուցակի ընթացիկ տողին համապատասխան փաստաթղթի տպելու ձևը: |
F11 |
Բացում է Գլխավոր էջ: |
F12 |
Բացում է Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը: |
+ |
Ցուցակում նշում է բոլոր տողերը: |
- |
Ցուցակում հանում է նշումը բոլոր տողերից: |
* |
Ցուցակում կատարում է հակառակ նշում. նշում է բոլոր չնշված տողերը, իսկ բոլոր նշվածներից հանում է այն: |
CTRL+A |
Ընտրում է ամբողջ տեքստը: |
CTRL+B |
Բացում է գործընկերոջ T-հաշվի դիալոգ պատուհանը: |
CTRL+C |
Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆեր` թողնելով դաշտն անփոփոխ: Այս ստեղները փոխանակման բուֆերի մեջ են պատճենում նաև հաշվետվության կամ ցուցակի նշված տողերը: |
CTRL+D |
Ցուցակից հեռացվում է ընթացիկ տողը: Համարժեք է դիալոգ պատուհանի աջ անկյունում տեղադրված Մաքրել կոճակին: |
CTRL+E |
Ցուցակի ընթացիկ տողի խմբագրում: |
CTRL+F |
Ցուցակում կամ աղյուսակում փնտրում է նշված պայմաններին բավարարող տող: |
CTRL+G |
Ցուցակում (հաշվետվություներում և մատյաններում) բացում է Փոխել պարամետրերը պատուհանը: Փաստաթղթերում ակտիվանում է գործառնությունների ցուցակը: Դատարկ ցուցակի դեպքում ավելացվում է գործառնության նոր տող: |
CTRL+H |
Բացում է Փաստաթղթի պատմությունը: |
CTRL+I |
Ցույց տալ միայն նշված տողերը: |
CTRL+J |
Բացում է Հաշվապահություն ենթահամակարգի Փաստաթղթերի մատյանի դիալոգ պատուհանը: |
CTRL+K |
Համարժեք է Հիշել և նոր կոճակը սեղմելուն, որը գրանցում է բաց փաստաթուղթը և բացում նորը: |
CTRL+L |
Բացում է նյութական արժեքի T-հաշվի դիալոգ պատուհանը: |
CTRL+M |
Փաստաթղթերի հերթական համարները, ինչպես նաև գործառնությունները լրացնելիս համակարգի կողմից գործառնությունների գեներացման համար: |
CTRL+N |
Ցուցակում ավելացվում է նոր տող: Ցուցակ տիպի դաշտերին կցված ցանկում ավելացվում է նոր տող: |
CTRL+O |
Բերում է համակարգի ընթացիկ դրույթների պատուհանը: Համարժեք է դիալոգ պատուհանի աջ անկյունում տեղադրված Դրույթներ կոճակին: |
CTRL+P |
Ընթացիկ հաշվետվությունը ուղարկում է տպիչի վրա: |
CTRL+Q |
Օգտագործվում է ցուցակներում ֆիլտրման տողը բերելու համար: Օգտագործվում է աղյուսակում թվային արժեքների հանրագումարները (գումարը, քանակը և միջին արժեքը) ցուցադրելու համար, անհրաժեշտ է մկնիկի միջոցով ընրել բջիջը և սեղմել CTRL+B ստեղների համադրությունը: |
CTRL+R |
Թարմացնում է ընթացիկ ցուցակը: |
CTRL+S |
Փաստաթղթում այն համարժեք է Հիշել կոճակը սեղմելուն, որը գրանցում է բաց փաստաթուղթը: Միացնում կամ անջատում է դիալոգ պատուհանի աջ անկյունում տեղադրված կոճակը: |
CTRL+T |
Կառուցում է T-հաշիվ հաշվետվությունը: |
CTRL+V |
Կատարում է արժեքի տեղադրում փոխանակման բուֆերից ընթացիկ դաշտ կամ պատճենված փաստաթղթերի տեղադրում ցուցակի մեջ: |
CTRL+W |
Օգտագործվում է աշխատավարձի հաշվարկի ամսաթվի արագ խմբագրման համար: |
CTRL+X |
Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆերից` դաշտից ջնջելով արժեքը: |
CTRL+Y |
Ստեղծում է ցուցակի ընթացիկ տողի պատճենը: Սիմվոլային դաշտում օգտագործվում է հետարկումը վերականգնելու համար: |
CTRL+Z |
Օգտագործվում է վերջին խմբագրման գործողությունը հետարկելու համար: |
CTRL+ENTER |
Կատարել կամ Հիշել և փակել կոճակի արագ հասանելիություն: |
CTRL+INSERT |
Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆեր` թողնելով դաշտն անփոփոխ: Այս ստեղները փոխանակման բուֆերի մեջ են պատճենում նաև հաշվետվության կամ ցուցակի նշված տողերը: |
CTRL+TAB |
Բացում է բաց պատուհանների փոխարկիչը: |
CTRL+ՊԼՅՈՒՍ ՆՇԱՆ |
Բացում է Նշել ըստ պայմանի պատուհանը: Խոշորացնում է էջը: Համարժեք է գործիքների վահանակում գտնվող ZOOM IN կոճակին: |
CTRL+ՄԻՆՈՒՍ ՆՇԱՆ |
Բացում է Հանել նշումն ըստ պայմանի պատուհանը: Փոքրացնում է էջը: Համարժեք է գործիքների վահանակում գտնվող ZOOM OUT կոճակին: |
CTRL+սլաք վերև |
Ցուցակում տեղաշարժում է նշիչը նշված տողերի ուղղությամբ: |
CTRL+սլաք ներքև |
Ցուցակում տեղաշարժում է նշիչը նշված տողերի ուղղությամբ: Բացում է ընտրման ցուցակը: |
CTRL+F2 |
Ցուցակի նշված տողերն արտահանում է MS Excel կամ OpenOffice.org Calc: |
CTRL+F4 |
Փակում է ընթացիկ պատուհանը: |
CTRL+F6 |
Բաց պատուհանների վահանակում անցում է կատարում հաջորդ բաց պատուհանին: |
CTRL+F7 |
Փաստաթղթի սկզբնական ձևն արտահանում է MS Word կամ OpenOffice.org Writer դրա միջոցներով տպելու համար: |
CTRL+F8 |
Փաստաթղթի սկզբնական ձևն արտահանում է MS Excel դրա միջոցներով տպելու համար: Ակտիվ է միայն Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթի համար: |
CTRL+F9 |
Բացում է հաշվիչը: |
CTRL+F11 |
Բացում է Ուղղորդիչը: |
CTRL+F12 |
Բացում է Ամսաթվեր դիալոգ պատուհանը: |
CTRL+SHIFT+M |
Բացում է Հիշարար օրդեր փաստաթուղթ: |
CTRL+SHIFT+N |
Փաստաթղթերի ցուցակի մուտքագրման դաշտին կցված ցանկում ավելացվում է նոր տող: |
CTRL+SHIFT+D |
Հեռացվում են գործառնությունների բոլոր տողերը: |
CTRL+SHIFT+F6 |
Բաց պատուհանների վահանակում անցում է կատարում նախորդ բաց պատուհանին: |
SHIFT+սլաք վերև, SHIFT+սլաք ներքև |
Նշում է չնշված տողերը` դեպի վերև կամ ներքև: Նշվածները ապանշվում են: |
SHIFT+INSERT |
Կատարում է արժեքի տեղադրում փոխանակման բուֆերից ընթացիկ դաշտ կամ պատճենված փաստաթղթերի տեղադրում ցուցակի մեջ: |
SHIFT+DELETE |
Կատարում է արժեքի պատճենում ընթացիկ դաշտից փոխանակման բուֆերից` դաշտից ջնջելով արժեքը: |
SHIFT+F4 |
Փակում է բոլոր պատուհանները: |
SHIFT+F5 |
Ցուցակում կամ հաշվետվության մեջ կարող եք դիտել տպելու ձևը: |
INSERT |
Նշում է տողերը` դեպի ներքև: Նշվածները ապանշվում են: |
ALT |
Ակտիվացնում է Ժապավենի յուրաքանչյուր ներդիրի և հրամանի հետ կապված ստեղների արժեքները: |
ALT+D |
Դիալոգ պատուհանում բացում է ստանդարտ Ժամանակահատվածների ընտրման ցանկը: |
ALT+F4 |
Օգտագործվում է համակարգից դուրս գալու համար: |
ENTER |
Համարժեք է Կատարել կոճակը սեղմելուն, որը, հիշելով փոփոխությունները, փակում է ընթացիկ պատուհանը կամ կատարում է անցում պատուհանի մուտքային դաշտից դաշտ: |
ESC |
Փակում է ընթացիկ պատուհանն առանց փոփոխությունները հիշելու: |
PAGEDOWN |
Բացում է ընտրման ցուցակը: |
TAB |
Թարթող ուղենիշը տեղափոխվում է հաջորդ մուտքի դաշտ կամ ակտիվանում է պատուհանի հաջորդ կոճակը: |
SPACE |
Նշում է տողերը` դեպի ներքև: Նշվածները ապանշվում են: Դրոշակ դաշտերում միացնում է դրոշակը: |