ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում աղյուսակը օգտագործվում է տվյալների գրառումները ցուցադրելու համար: Ի տարբերություն ցուցակների, աղյուսակը չունի սյուներ: Այդ իսկ պատճառով տողերը կարող են պարունակել տարբեր լայնքի ուղղանկյուն բջիջներ (միավորված բջիջներ):
Համակարգի հետ աշխատելուց օգտագործողը հաճախ առընչվելու է աղյուսակների հետ, ուստի կարևոր է լավ հասկանալ այն օգտագործելում բոլոր միջոցները:
Հաշվետվություններից մեծ մասում տվյալները ցուցադրվում են աղյուսակներում:
Որպես օրինակ դիտարկենք T-հաշիվը, որի յուրաքանչյուր տողը գործառնություն է.
Աղյուսակը կարող է ունենալ վերնագիր և ստորագիր: Տողերը ցուցադրելուց այս բաժինները միշտ երևում են և մնում են անշարժ:
Աղյուսակի ընթացիկ տողի համարը, բոլոր և նշված տողերի քանակները ցուցադրվում են գլխավոր պատուհանի ներքևում գտնվող կարգավիճակի վահանակի ձախ մասում: Ընթացիկ տողը տարբերվում է ֆոնի գույնով և ձախ կողմից պատկերվող սլաքով:
Օգտագործողը ցուցակի հետ կարող է կատարել հետևյալ գործողությունները.
•փնտրել անհրաժեշտ տեքստը,
•ընտրել տողերը,
•թարմացնել աղյուսակի տվյալները,
•ցույց տալ ընտրված բջիջների հանրագումարները,
•դիտել աղյուսակի տպելու ձևը և կարգավորել տպելու դրույթները,
•արտահանել Excel XLS կամ XLSX ֆորմատով: