Տպելու ձևը (նախատեսքը) թույլ է տալիս օգտագործողին տպելուց առաջ էկրանի վրա դիտել և կարգավորել փաստաթղթի կամ հաշվետվության տպագիր տարբերակը:
Հաշվետվության կամ ցուցակի տպելու ձևը դիտելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Դիտել տպելու ձևը կոճակը կամ SHIFT+F5 ստեղների համադրությունը:
Փաստաթղթի տպելու ձևը դիտելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գործողություններ ներդիրի Տպել խմբի Դիտել կոճակը կամ F5 ստեղնը:
Ստորև նկարագրված են Տպելու ձևը (նախատեսքը) պատուհանի բաժինները
Ցանկ - Պարունակում է հրամաններ, որոնք թույլ են տալիս կատարել տարբեր գործողություններ կամ կարգավորումներ:
Գործիքների վահանակ - Պարունակում է հաճախ կիրառվող հրամանների և կարգավորումների էլեմենտներ (կոճակներ, ցանկեր):
Էջանիշերի ցանկ - Ցանկը պարունակում է էջերի տարբեր բաժիններին արագ անցնելու հղումներ:
Կարգավիճակի վահանակ - Պատուհանի ներքևում` կարգավիճակի վահանակում, ցուցադրվում է հետևյալ տեղեկատվությունը` ընթացիկ էջի համարը, բոլոր էջերի թիվը և խոշորացման տոկոսը: