Ցուցակ տիպի դաշտերը ծառայում են կցված ցուցակի նշված սյան արժենքներն ընդունելու համար: Այն կիրառվում է երկու առարկաների միջև կապ ստեղծելու համար, օրինակ` փաստաթղթի և գործընկերների ցուցակի:
Արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից, ընտրել կցված ցուցակից կամ պատճենել փոխանակման բուֆերից (windows clipboard- հիշողության տիրույթ է, որը օգտագործվում է տվյալների ժամանակավոր պահպանման համար: Այն կարող է օգտագործվել աշխատող մի քանի կիրառական ծրագրերի կողմից համատեղ):
Ընտրման համար նախատեսված ցուցակը կարող է պարունակել մեկից ավելի սյուներ, սակայն դաշտը կապվում է սյուներից մեկի հետ: Սովորաբար դա ցուցակի առաջին սյունն է, օրինակ` Կոդ, Տեսակ և այլն:
Համակարգում թույլ չի տրվում մուտքագրել ցուցակում գոյություն չունեցող արժեք: Այս դեպքերում հայտնվում է նշանը, որը զգուշացնում է սխալ արժեքի մասին:
Դաշտում մուտքագրված արժեքը ջնջելու համար օգտագործվում են DELETE կամ BACKSPACE ստեղները:
Սովորաբար դաշտի աջ կողքից ցուցադրվում է ընտրված տողը բնութագրող երկրորդ արժեքը, օրինակ` Անվանումը:
Ցուցակներն արագ ձևավորելու համար, դաշտի աջ մասում կարող են ցուցադրվել տողն ավելացնելու և ընտրված տողը խմբագրելու կոճակները: Տողը կարելի է ավելացնել սեղմելով կոճակը կամ CTRL+N ստեղների համադրությունը, իսկ ընտրված տողը խմբագրելու համար` կոճակը կամ CTRL+E ստեղների համադրությունը:
Բացել ցուցակը
Ցուցակը բացելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ կետերից որևէ մեկը.
•սեղմել աջ մասում գտնվող Սլաք ներքև () կոճակը
•սեղմել F4 կամ PAGEDOWN ստեղնը
•սեղմել CTRL+Սլաք ներքև ստեղների համադրությունը:
Ցուցակը կարելի է փակել սեղմելով ESC ստեղնը կամ վերնագրի աջ անկյունում գտնվող կոճակով.
Ցուցակից ընտրություն
Ցուցակից անհրաժեշտ տողը կարելի է ընտրել մկնիկի կրկնակի կտտոցով կամ ENTER ստեղնով:
Ցուցակում արագ փնտրում
Տողն արագ գտնելու համար կարելի նախապես փնտրվող արժեքը մուտքագրել դաշտում և հետո բացել կից ցուցակը: Եթե ցուցակում կա մուտքագրված արժեքով սկսվող տողը, ապա այն կդառնա ընթացիկ:
Անհրաժեշտ տողն արագ գտնելու համար կարելի է օգտվել նաև հետևյալ տարբերակներից.
1. Փնտրում ընտրված սյունով.
•բացել ցուցակը և Այս կոնտեքստում ընտրել սյունը նշանակում է սյան որևէ բջիջ դարձնել ընթացիկ: Բջիջը կարելի է ընտրել մկնիկով կամ ստեղնաշարից սլաքների միջոցով: ընտրել սյունը որով կատարվելու է որոնումը,
•ստեղնաշարից մուտքագրել փնտրվող արժեքը Առաջին ստեղնը սեղմելիս, համապատասխան սիմվոլը մուտքագրվում է ֆիլտրամ տողի ընթացիկ սյունում և կատարում է տողերի ֆիլտրում: Հաջորդ սիմվոլը մուտքագրելիս այն աջից կցվում է մուտքագրված տեքստին: ֆիլտրում են այն տողերը, որոնց առաջին սիմվոլները համընկնում են մուտքագրվածի արժեքի հետ: Եթե ցուցակում ոչ մի տող չի սկսվում մուտքագրված արժեքով, ապա ցուցակը կգա դատարկ:
Մուտքագրված արժեքը պարունակող տողերը ֆիլտրելու համար անհրաժեշտ է սկզբից մուտքագրել տոկոսի նշանը '%':
, Մուտքագրված արժեքը կարելի է ջնջել DELETE կամ BACKSPACE ստեղների միջոցով:
•ֆիլտրված տողերից մկնիկով կամ ստեղնաշարից սլաքների միջոցով ընտրել անհրաժեշտ տողը:
2. Փնտրում ցուցակի ամբողջ պարունակությամբ.
•Ընտրման ցուցակ ունեցող դաշտում մուտքագրել փնտրվող արժեքը կամ դրա մի մասը.
•Սեղմել CTRL+Սլաք վերև ստեղների համադրությունը.
•Բացվում է ընտրման ցուցակը, որտեղ երևում են միայն այն տողերը, որոնք պարունակում են փնտրած արժեքը: Անհրաժեշտ է մկնիկով կամ ստեղնաշարից սլաքների միջոցով ընտրել տողը:
Աշխատանք ցուցակի հետ
Համակարգում ընձեռնված է ընտրման ցուցակի հետ աշխատանքի լայն հնարավորություններ: Ցուցակում տողերը դասավորելու և ֆիլտրելու, սյուները թաքցնելու, տեղափոխելու և չափը փոխելու միջոցների հետ կարելի է ծանոթանալ ձեռնարկի Ցուցակ բաժնում:
Բազմակի ընտրությամբ ցուցակ տիպի դաշտեր
Որոշ դեպքերում ցուցակ դաշտում կարելի է մուտքագրել մեկից ավելի արժեքներ` բաժանելով դրանք ստորակետներով: Ընտրման ցուցակում մեկ կամ մի քանի տողեր ընտրելու համար, պետք է կատարել նշումներ առաջին սյունում: Տողը կարելի է նշել մկնիկով կան սեղմելով SPACE ստեղնը: